Մրցանակակիրներ

«Տիգրան Հայրապետյան» մրցանակակիրներ

2017թ.
2016թ. Աշոտ Բլեյան — դասավանդող, Մարիամ Գևորգյան — սովորող
2015թ. Մարի Գաբանյան — դասավանդող, Մերի Թելունց — սովորող
2014թ. Վահրամ Թոքմաջյան — դասավանդող, Լիլիթ Աղաջանյան, Մարիամ Փաշինյան — սովորող
2013թ. Յուրա Գանջալյան-դասավանդող, Մերի Շարոյան, Հայկ Ղազարյան-սովորող
2012թ. Արտակ Զարգարյան-դասավանդող, Տիգրան Գրիգորյան, Սոնա Արսենյան-սովորող
2011թ. Հասմիկ Ղազարյան -դասավանդող, Շուշան Սողոմոնյան, Արաքսյա Գևորգյան – սովորող
2010թ. Նունե Մովսիսյան -դասավանդող, Ելենա Չիլինգարյան, Մանե Գևորգյան – սովորող
2009թ. Մարգարիտ Սարգսյան -դասավանդող, Արևիկ Նավասարդյան, Վարդան Պետրոսյան – սովորող
2008թ. Գևորգ Հակոբյան, Աշոտ Տիգրանյան — դասավանդող, Զարուհի Առաքելյան, խրախուսական՝ Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան, Արսեն Սիրոյան
2007թ. Հակոբ Հակոբյան — դասավանդող, Հայկ Դաղբաշյան — սովորող
2006թ. Սուսան Մարկոսյան — դասավանդող, Մանե Աղաբեկյան — սովորող
2005թ. Լուսինե Փաշայան- դասավանդող, Միհր Շահնազարյան — սովորող

«Տիգրան Հայրապետյան» 2017թ. մրցանակներ շնորհելու մասին

ՀՐԱՄԱՆ
17.03.2017թ.

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» ամենամյա 2017թ. մրցանակները շնորհել.

  1. Անի Սարգսյանին՝ կրթահամալիրի սովորողների կինո-ֆոտո գործունեությունը, հասարակական նախագծերը ղեկավարելու և հանրայնացնելու, Սեբաստացի TV ուսումնական կենտրոնը ստեղծելու համար։ 2017թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Անի Սարգսյանին որպես մրցանակ տրամադրել 150.000 դրամ.
  2. Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Նորայր Ասատրյանին` «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նոր կայքի, գրադարանի նոր միջավայրի ստեղծմանը գործուն մասնակցելու, պատանեկան ամսագրերում հրապարակումների համար, Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորող Արամ Պետրոսյանին` այլոց իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հնչեղություն ունեցող հրապարակումների, նախաձեռնությունների, ֆոտոպատումների համար։ 2017թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Նորայր Ասատրյանին և Արամ Պետրոսյանին նշանակել կրթաթոշակ 10 ամիս ժամկետով ամսական 10.000-ական դրամ, ընդամենը՝ 200.000 դրամ.
  3. մրցանակները հանձնել մարտի 18-ին՝ ժամը 13.00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում:

Հիմք` կրթահամալիրի 2017թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2017թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի 17.03.2017թ. որոշումը:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան