Անվանակարգերին ներկայացվող պահանջներ

1.Քաղաքացիական նախագծեր

Քաղաքացիական հասարակությանը մտահոգող որևէ հարցին նվիրված ակցիայի կազմակերպում։ Ակցիայի ընթացքի և արդյունքների հրապարակային (գրավոր կամ աուդիո-վիդեո) վերլուծություն: Քաղաքացիական ակտերի նախագծեր:

2.Հայ-վրացական կամուրջներ

Հայ-վրացական պատմական, մշակութային, բարիդրացիական կապերի հաստատում, լուսաբանում հոդվածի, տեսանյութի, ֆոտոշարքի միջոցով: 

3.Տիգրան Հայրապետյան

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական հոդվածների վերլուծություն, լուսաբանում, տարածում:

4.Հասարակագիտական գիտահանրամատչելի կամ գիտական հոդված

Պատմագիտական, բարոյագիտական, քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական, փիլիսոփայական հոդվածներ, որոնք արտացոլեն ՀՀ արդի հիմնախնդիրները, ընտրական համակարգը և նախընտրական քարզարշավի ընթացքը: Ազգային ժողովի մեր թեկնածուները:

5.Մարդու իրավունքները տարածաշրջանում (Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում):

Տարածաշրջանի երկրներում մարդու իրավունքների համեմատական վերլուծություն: Անձի իրավունքների ու ազատությունների արդի խնդիրների վերաբերյալ հոդվածներ, քննարկումներ, աուդիո — վիդեո աշխատանքներ:

6.Հրապարակախոսական նախագիծ

Նախագիծը պետք է արտացոլի հանրային արդի հիմնախնդիր։
Նախագծի արդյունքները հրապարակված լինեն որպես հոդված (հոդվածաշար), աուդիոնյութ կամ տեսանյութ։ Ներկայացվեն քննարկվող հիմնախնդրի (հիմնախնդիրների) լուծման տարբերակներ։

7.Հայրենագիտական-հայրենատիրական նախագիծ

Հայրենագիտական, պատմագիտական ուսուցողական նախագծեր, որնք ուղղված լինեն սովորողների հայրենասիրական  — հայրենագիտական, բնապահպանական դաստիարակությանը: Նոր արշավների ու ճամփորդությունների երթուղիների բացահայտում ու քննարկում:

8.Ստուգատեսի տարածում — միջազգայնացում

Ստուգատեսի տարածմանն ուղղված ջանքեր  լրատվամիջոցներում և մեդիա տարածքում և սոցիալական կայքերում:

9.Հրապարակախոսական հոդված

Պիտի արտացոլի մեր երկրի արդի իրավիճակը, արտաքին և ներքին քաղաքականությունը, մշակույթն ու տնտեսությունը: Տա առաջ քաշվող խնդիրների լուծման տարբերակներ:

 

 

 

Реклама